Տաջիկստանում ռազմական ենթակառուցվածքը կատարելագործվելու է ի շահ ՀԱՊԿ հավաքական ուժերի կոալիցիոն խմբավորումների: Այս մասին հայտարարել Է կազմակերպության Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
«Որոշվել են Տաջիկստանի Հանրապետության տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների կատարելագործման հետագա աշխատանքների ուղղությունները՝ ի շահ ՀԱՊԿ հավաքական ուժերի կոալիցիոն խմբավորումների ծավալման», – ասել է Գերասիմովը՝ ամփոփելով ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքները: