Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը շարունակում է 32 կմ երկարությամբ նոր ավտոմոբիլային մայրուղու շինարարությունը: Շրջագծի կենտրոնից հեռու ինչ-որ տեղ կարճ հատվածի շինարարությունն, ամենայն հավանականությամբ, աննկատ կմնար, եթե չլիներ մեկ հանգամանք՝ այդ ճանապարհը տանում է դեպի «Քեշիքչիդաղ» պետական-պատմամշակութային արգելոց։
Բանն այն է, որ նման կարգավիճակ է շնորհվել վրացական Դավիթ Գարեջիի քրիստոնեական վանական համալիրի մի մասին, որը ճակատագրերի կամքով հայտնվել է Ադրբեջանի տարածքում։