Ադրբեջանը ծրագրում է Ստեփանակերտում երկաթգիծ կառուցել: Интерфакс-Азербайджан-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ջավիդ Գուրբանովը:
Նա նաև նշել է, որ նախատեսվում է Շուշիում նմանատիպ նախագծի իրականացում:
«Չեմ կարող ասել, թե երբ կսկսվի շինարարությունը։ Աշխատանքները հնարավոր կլինի սկսել համապատասխան որոշում կայացնելուց հետո»,- ասել է ՓԲԸ-ի ղեկավարը: