Ադրբեջանը՝ Արցախի օկուպացված տարածքները մաքրելու համար ական փնտրող ռոբոտները կգնի: Այդ մասին, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ Հեյդարովի՝ սովորաբար ականների որոնմանը խանգարում է խոտը, որը աշնանային և ձմեռային սեզոնին չորացել է, ինչն արագացրել է որոնման գործընթացը:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից գերիների դիմաց տրված ականային քարտերի ճշգրտությունը շատ ցածր է: