Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ են նշանակում հարաբերությունների կարգավորման համար։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձ հատուկ ներկայացուցիչ կնշանակենք», – ասել է Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է РИА новости-ն։
Նշվում է նաև, որ Թուրքիան և Հայաստանը չարտերային ավիահաղորդակցություն կբացեն։