ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը կնշանակվի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի պաշտոնում: Այս մասին չորեքշաբթի հայտնել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄԷ կատարած այցի ընթացքում։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում որպես մեր հատուկ ներկայացուցիչ մենք կնշանակենք ԱՄՆ – ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին», – ասել է ԱԳՆ ղեկավարը TRT հեռուստաալիքի եթերում: