ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:
Ինչպես հաղորդում Է ТАСС-ը, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի գործունեությանը, քննարկվել են հաղորդակցությունների բացման հետ կապված հարցեր:
2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Մոսկվայում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի ստեղծումը, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա: