Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի բանագնացը Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է լինելու:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ կնշանակվեն։ Նա նաև նշել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև չարթերային ավիահաղորդակցություն կբացվի։