Իրանի մայրաքաղաքում գրանցվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի Omicron շտամով վարակման առաջին դեպքը: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի առողջապահության նախարարությանը կից վարակիչ հիվանդությունների բուժման կենտրոնի ղեկավար Մոհամադ Մեհդի Գույան:
«Այսօր առավոտյան Իրանում հայտնաբերվել է «օմիկրոնի» առաջին դեպքը՝ տղամարդու մոտ՝ Թեհրանից, որը նոր է վերադարձել հարևան երկրից», – Գույայի խոսքը մեջբերում է IRIB հեռուստաալիքը:
Ավելի ուշ Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավարը նաև նշել է, որ կիրակի օրը արտակարգ նիստի ընթացքում, բացի երկրում «օմիկրոնով» վարակման առաջին դեպքը հաստատելուց, նիստի մասնակիցները քննարկել են նաև սանիտարահամաճարակաբանական նոր միջոցառումների մշակման հարցը։