Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի լուսանկարը «Սուլթան Մուրադ» խմբավորման իսլամիստ վարձկանների ջոկատի հրամանատար Ֆահիմ Իսոյի հետ դեկտեմբերի 19-ին Twitter-ում հրապարակել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:
Հայտնի է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարը այցելել է Սիրիայի Ալ-Ռայ քաղաք, որը գտնվում է թուրքամետ խմբավորումների կողմից գրավված տարածքում։
Լրագրողուհու խոսքով՝ հենց այդ խմբավորումն է վարձկաններ ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։ Բացի այդ, նրա խոսքով, ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է անչափահաս զինվորներ օգտագործող երկրների ցանկում այն բանից հետո, երբ այդ խմբավորումը սկսել է անչափահաս վարձկանների հավաքագրել: