Թուրքիայի հետ հարաբերություններում դեռևս ընդհանուր օրակարգ չկա, մենք առաջարկում ենք նստել ընդհանուր սեղանի շուրջ և քննարկել հնարավոր օրակարգը։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք պետք է քննարկենք ընդհանուր օրակարգը, օրինակ՝ Կարս-Գյումրի երկաթուղու բացումը, որը երկկողմ մեծ հնարավորություններ է ստեղծում»,-նշել է Գրիգորյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու պետք է հենց Ռուբեն Ռուբինյանը լինի բանագնացը, ԱԽ քարտուղարը նշեց, որ այդ դերում պետք է լինի վարչապետի և թիմի հետ սերտ կապեր ունցող անձ։