Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել է Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հայկական անվանումներից։
Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ վկայակոչելով ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությունը։
Ներկայումս Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի քաղաքներն ու շրջանների անունները նշված են ադրբեջաներենով և հայերենով: