Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն պնդել է, որ առաջիկայում Ստամբուլ-Երևան թռիչքները կվերսկսվեն:
Նրա խոսքերով, «Pegasus» թուրքական ավիաընկերությունը սկսել է նախապատրաստվել թռիչքներին: Ըստ թուրք նախարարի՝ փոխադարձ թռիչքները կսկսվեն առաջիկա օրերին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էր անցած շաբաթ հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի միջեւ թռիչքներ կսկսեն իրականացվել: