Իմ ընկալմամբ՝ Սյունիքով անցնող ճանապարհը դա ոչ թե Ադրբեջանի և դրա արևմտյան շրջաններն իրար հետ կապող ուղի է, այլ տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետարքրված է նաև Հայաստանը, և երբ Ադրբեջանի հետ համաձայնության գանք, մենք պետք է մեր տեսանկյունից ունենաք ճանապարհ, որով կլինի տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող, որից Հայաստանը մեծ օգուտներ կստանա։
Այս մասին ԶԼՄ-երի և հ/կ-ի համար կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը չբացառեց, որ երկաթուղուց բացի, Սյունիքով ավտոճանապարհ կկառուցվի։ Ըստ նրա՝ այդ ճանապարհը հնարավորություն կտա ոչ միայն Հյուսիս-Հարավ ճանապարհ ունենալ, այլ դառնալ Արևմուտքը-Արևելիքն կապող ճանապարհ։