Իրանի իշխանությունները 15 օրով փակում են հարևան երկրների հետ ցամաքային սահմանը՝ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման սպառնալիքի պատճառով։
Այս մասին հայտարարել Է Իրանի մաքսային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլա Լատիֆին, փոխանցում է ТАСС-ը: Պաշտոնյան հստակեցրել է, որ խոսքը Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի նկատմամբ սահմանափակումների մասին է:
Նշվում է, որ Իրանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը գրանցվել է դեկտեմբերի 19-ին: