Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
Այս մասին Anadolu-ի փոխանցմամբ՝ հայտնում են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Հարավային Կովկասի իրավիճակը։