Իրանի եւ Վրաստանի հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները զարգացում են ստացել այդ հարեւանների հետ կանոնավոր շփումների եւ փոխանակումների շնորհիվ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև։
«Ներկայումս տարածաշրջանում ձևավորվում է բազմակողմ համագործակցության հարթակ, և դա բխում է մեր շահերից: Գաղտնիք չէ, որ որոշ ժամանակ առաջ լարվածություն և թյուրըմբռնում կար երկու երկրների (Իրանի և Ադրբեջանի) միջև, բայց դրանք բոլորն էլ լուծված են»-հայտարարել է Ալիևը։