ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ներկայումս Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ միասնական փաթեթ է «ներդրվում»:
ТАСС-ին տված հարցազրույցում դիվանագետը նշել է, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկն է: Նրա խոսքով, ըստ էության, «խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից գործնական կոնկրետ օգուտ քաղելու հնարավորության մասին է»:
Նա նշել է, որ Ռուսաստանն այդ գործընթացի անմիջական մասնակիցն է։ Ռուդենկոն հիշեցրել է, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են եռակողմ աշխատանքային խումբ ստեղծել երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ:
«Այդ մեխանիզմի շրջանակներում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար։ Ներկայումս «ներդրվում է միասնական փաթեթ»։ Նման մոտեցումը կայունություն կապահովի ընդունվող որոշումների հետ կապված», – ասել Է դիվանագետը։
Ռուդենկոյի խոսքով ՝ ընթացիկ համատեղ աշխատանքին անհրաժեշտ խթան են հաղորդել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունները: «Կենտրոնանում ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման արագ ավարտի և կոնկրետ նախագծերի գործարկման ելքի վրա»,- ասել է նա: