Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների երթևեկությունը ռազմավիրական ճանապարհով։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման հետ կապված արգելել ծանրաքաշ ավտոտրանսպորտի երթևեկությունը դեպի ՌԴ Վլադիկավկազ քաղաք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը: