Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայողը պայթել է ականի վրա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Հաղորդվում է, որ հակահետևակային ականի վրա պայթած զինծառայող Էյնիև Յուսիֆը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել բժշկական բաժին: