Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողը սպանել է ծառայակիցներին։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկությունների՝ հունվարի 2-ին «Ղուբաթլի» հատուկ սահմանապահ ստորաբաժանման ծառայության կրման գոտում սերժանտ Ավազլի Էլհանը անհայտ պատճառներով ծառայողական զենքից կրակ է բացել իր ծառայակիցների վրա:
Հրաձգության հետևանքով զոհվել են երեք զինծառայողներ՝ ավագ լեյտենանտ Իսմայիլով Յուսիֆը, կրտսեր սերժանտ Ջալիլզադե Ամիլը և կրտսեր սերժանտ Իբրահիմով Ռաֆայիլը:
Նշվում է, որ դրանից հետո սերժանտ Ավազլը, թողնելով զենքը, փախել է դեպքի վայրից։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում նրա հայտնաբերման ուղղությամբ: