Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա հունվարի 14-ին Մոսկվայում
Այս մասին Twitter-ում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ էին նշանակել։ Հայկական կողմից այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, թուրքականից՝ ԱՄՆ — ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: