Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Աքարն անդրադարձել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանային հատվածում առաջացած լարվածությանը։
Թուրքիայի զինված ուժերը այսուհետ ևս կաջակցեն Ադրբեջանին, ընդգծել է Աքարը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով մեկ զինծառայող միջին ծանրության վիրավորում էր ստացել: Ժամը 17: 30 – ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ վերսկսել է կրակը հայ-ադրբեջանական սահմանի նշված հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ձեռնարկել է համարժեք գործողություններ։ Այդ պահին հայտնի է երեք վիրավորների և երեք զոհի մասին։