Flyone Armenia ավիաընկերությունը Թուրքիայի իշխանությունների կողմից Երևան-Ստամբուլ-Երևան չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել:
Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանին: Գործակալության տեղեկություններով՝ Flyone Armenia ավիաընկերության Flyone Armenia ավիաընկերությունը Թուրքիայի իշխանությունների կողմից Երևան-Ստամբուլ-Երևան չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել:
Գործակալության տեղեկություններով՝ Երևան-Ստամբուլ-Երևան առաջին չվերթը նախատեսված է փետրվարի 2-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Flyone Armenia ընկերությունը դիմել էր թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթներ իրականացնելու խնդրանքով, իսկ դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուի հայտարարության՝ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան: