Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ կկայանա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։
Նշենք, որ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին։ Վերջինս նաև հայտարարել էր երկու երկրների միջև ավիահաղորդակցության բացման մասին։