«Հաճելի էր տեղեկանալ Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին»։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցության ուղիները բացումը կարևոր նպատակներ են, որոնց ԵՄ-ն աջակցում է»,- նշել է եվրոպացի պաշտոնյան։
Նշենք, որ այսօր նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։