Մոսկվայում կայացած հարաբերությունների կարգավորման շուրջ հա-թուրքական բանակցություններն ավարտվել են, դրանք տևել են մեկուկես ժամ։
Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
«Հայ-թուրքական բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում 13 տարի անց, ավարտվել են ։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի և Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը տևել է 1,5 ժամ»,- հաղորդում է հեռուստաալիքը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյան էլ մանրամասնել է, որ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։