Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում և հույս ունի, որ այն հաջող կլինի։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Թուրքիան և Հայաստանն իսկապես երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով իրենց հատուկ ներկայացուցիչներին են նշանակել։
Ռուսաստանը օգնել է նման պայմանավորվածության հասնել, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն ընթանում է Մոսկվայում։
Մեր դերը կայանում է նրանում, որ օգնենք ուղիղ երկխոսություն հաստատել։ Հուսով եմ, որ դա հաջող կլինի»,- ասել է նա:
Նշենք, որ այսօր կայացել է Հայաստանի ու Թուրքիայի կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչերի առաջին համդիպումը:
Անկարայի հատուկ ներկայացուցիչ Է դարձել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, Երևանը ներկայացնում է Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: