Ղազախստանում ՀԱՊԿ զորակազմի Հայաստանի զինվորականները վերադարձել են և արդեն հայրենքում են։
Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հայաստանի Հանրապետության խաղաղապահ զորախմբի անձնակազմը և տեխնիկան մշտական տեղակայման վայր են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ռազմատրանսպորտային ավիացիայի Ил76 երեք ինքնաթիռներով», – ասված է հաղորդագրության մեջ: