Թուրքիայի կառավարության այս շաբաթվա նիստում օրակարգում ներառված հիմնական թեմաներից բացի անդրադարձ է լինելու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այդ մասին գրել է Ermenihaber.am-ը։
Ըստ «CNN»-ի թուրքական ծառայության՝ մասնավորապես քննարկվելու են Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպման արդյունքները: Հաղորդվում է, որ նիստի օրակարգի 3 հիմնական թեմաներն են լինելու տնտեսությունը, համաճարակը և ահաբեկչության դեմ պայքարը:
Թուրքիայի կառավարության նիստը հունվարի 17-ի փոխարեն տեղի կունենա հունվարի 20-ին՝ պայմանավորված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցով Ալբանիա։