Ադրբեջանի ուժային կառույցները նախնական հետաքննություն են վարում 2017 թվականին Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող զինծառայողների կտտանքների գործով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Պարբերականը նշում է, որ այդ միջադեպը երկրում անվանում են «Տերտերի գործ»։ «2017 թվականի մայիսին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հերթական փուլից անմիջապես հետո, Ադրբեջանի զինվորները զանգվածաբար ձերբակալվեցին և դաժան կտտանքների ենթարկվեցին։ Նրանց տարել են Ադրբեջանի Տերտերի շրջանի Հին վարչական շենք, այնտեղ կտտանքների են ենթարկել՝ ստիպելով խոստովանել, որ լրտեսություն է կատարել գլխավոր թշնամու՝ Հայաստանի օգտին», – գրում է պարբերականը։
Իշխանությունների և իրավապաշտպանների տվյալներով՝ կտտանքներից տուժել է ավելի քան 100 մարդ: Ադրբեջանի իշխանությունները խոսում են մեկ զոհի մասին, իրավապաշտպանները՝ 11 – ի մասին։ Բացի այդ, առնվազն 25 մարդ իրեն մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ, և 12-ից մինչեւ 20 տարվա ժամկետներ են ստացել: Նշվում է, որ ավելի վաղ գործի շրջանակներում դատվել եւ պատժվել են դրա առանձին կատարողներին, սակայն այն երբեք համալիր չի հետաքննվել: