Իրանում շատ զգայուն են Կովկասի նկատմամբ և թույլ չեն տա փոխել նրա սահմանները։
Ինչպես հաղորդում է khayalpressa313 տելեգրամյան ալիքը, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
«Մենք շատ ակնածանքով ենք վերաբերվում կովկասյան տարածաշրջանին, հատկապես Հարավային Կովկասին, որը մեր սահմանի ամենազգայուն հատվածներից մեկն է։ Կովկասում մեր հարևան երկրների սահմանները մեզ համար անվտանգության էֆեկտ ունեն։ Այսինքն՝ մենք չենք ընդունում սահմանների որևէ փոփոխություն։ Նախկին և ներկա փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխության դեպքում կառաջանա ճգնաժամի օջախ և հայտնի չէ, թե ինչով այն կավարտվի։ Կարևոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեզ հետ ընդհանուր սահման ունեն։ Մենք թույլ չենք տա, որ սահմանները փոխվեն, և այնտեղ հաստատվեն իրենց բնույթով ագրեսիվ երկրները, ինչպիսին ԱՄՆ-ն է»,- հայտարարել է խորհրդականը։