Ադրբեջանի քաղաքացին պայթել է ականի վրա, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն։
Նրանց տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Գերանբոյի շրջանի գյուղերից մեկում։
Վուգար Մամեդովը պայթել է ականի վրա՝ ոչխարների արածեցման ժամանակ։ Տուժածին հոսպիտալացրել են, նրա ոտքը անդամահատել են։