Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահամանագոտում իրավիճակի կայունության մակարադակի բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթ է պատրաստել, որը փոխանցվել է ռուսական կողմին։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ սահմանագծման և սահմանազատման հարցով հայկական կողմը նոր առաջարկներ է ուղարկել, որոնք փոխանցվել են Բաքվին։
Միրզոյանը հայտնեց, որ հարկ չի համարում փաստաթղթի դետալները ներկայացնել։ «Ուզում եմ ասել միայն, որ դրանք բխում են վարչապետի և կառավարության կողմից առաջ քաշված զորքերի «հայելային հետքաշման» հայեցակարգից»,- ընդգծեց Միրզոյանը։
Իմ կողմից ներկայացված փաթեթը քննարկվել է ԱԽ նիստում։
Մանրամասն՝ տեսանյութում։