Թուրքական կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով որևէ նախապայման չի դրվել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Առաջին հանդիպումը ճանաչողական, տեխնիկական բնույթի է եղել»,- հայտնեց Միրզոյանը։
Անդրադառնալով դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ հարցին՝ Միրզոյանը հայտնեց, որ համապատասխան հանձնաժողովները դեռևս ձևավորված չեն։ «Քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կսկսի աշխատել։ Մենք աշխատում ենք այն միջոցառումների ուղղությամբ, որոնք կբացառեն սահմանային բախումները»,- նշեց Միրզոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։