Իրանական կողմը Ռուսաստանին առաջարկել է գազի սվոպային մատակարարումներ իրականացնել իր տարածքով։
Այս մասին հայտարարել Է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին, փոխանցում է ТАСС-ը։
«Վերջին ամիսներին մենք սկսել ենք Թուրքմենստանից Ադրբեջան գազի փոխանակման մատակարարումներ իրականացնել Իրանի տարածքով։ Նույն կերպ մենք առաջարկել ենք Ադրբեջանից Իրանի հարավ ռուսական գազի փոխանակում՝ դրա հետագա արտահանման նպատակով», – գործակալությունը մեջբերում է նախարարի խոսքը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերին Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը Աշխաբադում գազի փոխանակման մասին եռակողմ համաձայնագիր են կնքել: