Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է զոհվել Բաքվի կայազորի զորամասերից մեկում։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-երը՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությանը:
Գերատեսչության տեղեկություններով՝ ժամկետային զինծառայող Մագերամզադե Ասիֆը մահացել է «ոչ մարտական պայմաններում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 22-ին ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել զինվորական հոսպիտալում: