Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը Մոսկվայում չի լինի։ Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Նշենք, որ երկու երկրներն էլ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հունվարի 14-ին՝ Մոսկվայում: