Ողջ միջազգային հանրությունն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։ Տարածաշրջանի երկրները նույնպես շատ են շահագրգռված, քանի որ խաղաղության օրակարգը հետաքրքիր է բոլորին։ Այս մասին ԶԼՄ-երի և հ/կ-ի համար կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի, այն, որ կողմերն արձանագրեցին, որ համաձայնել են առանց նախապայմանների քննարկման, դա արդեն շատ էականորեն լիցքաթափում է գործընթացի շուրջ լարվածությունը։
«Հնարավո՞ր է այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Թուրքիայի հետ, ես չեմ կարող կախատեսել, բայց շատ տրամաբանական կլինի, եթե մենք հասնենք այդպիսի արդյունքի, մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման հարցում։ Հիմնական խնդիրը հետևյալն է՝ արդյոք և Հայասատանը, և Թուրքիան անկեղծորեն շահագրգռված են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել։ Ես մեր կողմից կարող եմ միանշանակ ասել, որ այո, մեր կառավարության անկեղծություն այս հարցում կարող եմ հաստատել»,- նշեց Փաշինյանը։