Ադրբեջանում գործող Թուրքիայի ԶՈՒ խմբի հրամանատարությունը զորավարժություններ է անցկացնում ադրբեջանական «Կոմանդոսի» հետ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ զորավարժությունները կտևեն մինչև հունվարի 30-ը:
«Անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակը Կոմանդոսի ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացումն է», – ասված է հաղորդագրության մեջ: