Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը Իսրայելի հետ հարաբերությունների հետ կապված նախազգուշացումներ է արել, հաղորդում է Tasnim-ը:
«Սիոնիստական ռեժիմը մարդկության թշնամին է և ոչ մի դեպքում չի կարող մահմեդական ժողովուրդների բարեկամ լինել», – ասել է Ռաիսին՝ հավելելով, որ «սիոնիստների օկուպացիոն քաղաքականությունը և ագրեսիայի գործողությունները տարածաշրջանում և պաղեստինցիների դեմ վկայում են այդ փաստի մասին»։
Նախագահը նաև նշել է, որ Իրանի իշխանությունները նպաստում են տարածաշրջանում անվտանգությանը։
Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով գտնվում է Իրանում։