Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
Ինչպես հայտնել է Anadolu գործակալությանը, նախարարները քննարկել են Անկարայի և Բաքվի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։