Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն հանդիպում կանցկացնեն Անթալիայում, որտեղ նախատեսված է նաև Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (ՌԴ, Իրան, Թուրքիա) եռակողմ հանդիպումը Սիրիայի հարցով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովին։
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին մարտի 11-13-ին Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին Ռուսաստանի ԱԳ նախարարի մասնակցության, ինչպես նաև Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով հանդիպման մասին: Նշենք, որ Հայաստանի վարչապետը, ԱԳ նախարարը և մի շարք պետական գործիչներ ևս Անթալիայում մասնակցելու հրավեր են ստացել, սակայն մասնակցության հետ կապված դեռևս վերջնական որոշում չկա։