Ադրբեջանում ձերբակալվել է երկրի պաշտպանության նախարարության ֆինանսական և բյուջետային վարչության ղեկավար, գեներալ-մայոր Նիզամի Մամեդովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Մամեդովը ձերբակալվել է իրավապահ մարմինների գործողության արդյունքում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 4 ամսով։
Ըստ նախնական տվյալների՝ Մամեդովը մեղադրվում է խոշոր գումար յուրացնելու մեջ, գրում են ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ փետրվարին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանում ձերբակալվել են երկրի ԶՈւ 4 բարձրաստիճան սպաներ ՝ յուրացման մեղադրանքով։