Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի լքել երկիրը և գտնվում է Կիևում: Այս մասին հայտարարել են Գերագույն Ռադայի ներկայացուցիչները՝ հերքելով պետության ղեկավարի տարհանման մասին տեղեկությունը, գրում է РИА новости – ն։
«Նա իր ժողովրդի հետ է»,-նշել են մամուլի ծառայությունում։
Ավելի վաղ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել էր, որ Զելենսկին լքել է Ուկրաինան և տարհանվել Լեհաստան։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները չեն կարողանում մտնել Լվովում Զելենսկու նստավայր։