Բաքվում մարտի 5-ին ընթերցել են քրեական գործով անցնող ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դատավճիռը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Սարգսյանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, Ռաֆայելյանը` 18 տարվա ազատազրկման։ Նրանք 9 տարի բանտում են կրելու, իսկ մնացած պատիժը` խիստ ռեժիմի գաղութում։
Շինծու քրեական գործի շրջանակներում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 2021 թվականի մայիսին Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու և Քելբաջարի (Քարվաճառ) տարածքում գտնվող ԱՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումների մատակարարման ուղիների ականազերծման մեջ: