Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմի թեման քննարկել է աշխարհի ավելի քան 20 երկրների ղեկավարների հետ, գրում է «Անադոլու գործակալությունը:
Տեղական վարչակազմերի մի խումբ կին ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինայի իրադրությունը մնում է իր շփումների օրակարգում եւ այդ հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում շատ կարևոր է մատնանշել Թուրքիայի դիրքորոշումը տարածաշրջանում։
«Նման ժամանակահատվածներում շատ կարեւոր է իշխանությունների եւ ժողովրդի համախմբվածությունը»,-ընդգծել է Թուրքիայի առաջնորդը: Էրդողանը հայտնել է, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի վաղվա այցից հետո մարտի 10-ին Թուրքիա կժամանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: