Մարտի 11-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում դեսպան Սադոյանը վրացական կողմին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի վերջին խախտումների, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ սադրիչ գործողությունների մասին՝ ուղղված տարածաշրջանում լարվածության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև հայ-վրացական երկկողմ համագործակցության հարցեր։