Բաքուն և Թեհրանը հուշագիր են ստորագրել Իրանի տարածքով Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության ստեղծման մասին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Բաքվում ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրական և հումանիտար համագործակցության միջպետական հանձնաժողովի 15-րդ նիստի արդյունքներով:
Հուշագիրը նախատեսում է «Իրանի տարածքով Արևելա-Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի ԱՀ-ի միջև կապի նոր գծի» ստեղծում:
Նշվում է, որ փաստաթղթի նպատակն է նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն հաստատել Ինքնավար Հանրապետության հետ, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր: