Բաքուն պատրաստ է Թուրքիայի Անթալիայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, այն կարող է իրականացվել Երևանի բարի կամքի դեպքում, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Հաջիևին, հայտնել էր Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման հնարավորության մասին:
«Ադրբեջանը պատրաստ է այդ հանդիպմանը (ԱԳ նախարարների – խմբ.)։ Հայաստանի բարի կամքի և մտադրության դեպքում այդ հանդիպումը կարող է իրականացվել», – հայտարարել է Հաջիևը լրագրողներին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում: